Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռազմարդյունաբերության և առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը։ Կողմերը նաև անդրադարձել են Գազայի, Վենեսուելայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին, ինչպես նաև համաշխարհային ու տարածաշրջանային այլ հարցերի։