ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «գաղտնի» զրույցի մասին։
«Մակրոնն ինձ ասաց. «Դոնալդ, մենք համաձայնության ենք եկել։ Ես կցանկանայի դեղատոմսով դեղերի գները բարձրացնել 200%-ով կամ ինչ-որ այլ բանով։ Ինչ ուզում ես, Դոնալդ, պարզապես խնդրում եմ, հանրությանը մի ասա, աղաչում եմ քեզ»։ Բոլոր երկրներն էլ նույն բանն են ասել», - պատմել է Թրամփը՝ նմանակելով Մակրոնին։