00:00:00

Իրանը կոշտ պատասխան է խոստացել երկրի ներքին գործերին միջամտության դեպքում

19:13, 06 հունվար 2026 Աշխարհ

Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել սպառնալիքների սրմանը և երկրի ներքին գործերին միջամտությանը՝ պաշտոնապես ուրվագծելով ընդունելիի սահմանները և զգուշացրելով ուժ կիրառելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և հանդիսանում են անանցանելի կարմիր գիծ։

Նշվում է, որ ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակը անկայունացնելու փորձ կհանգեցնի համաչափ, ճշգրիտ և որոշիչ պատասխանի։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական պաշտպանության շրջանակում չի սահմանափակում իրեն միայն հարձակման իրականացումից հետո արձագանքելով։ Սպառնալիքի օբյեկտիվ հատկանիշների առկայությունն այժմ համարվում է անվտանգության հավասարման մաս»,- նշված է Պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարության հայտարարությունում։

Հունվարի 5-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել Իրանին, եթե այդ երկրում զոհեր լինեն իրանական ռիալի կտրուկ արժեզրկման դեմ դժգոհող ցուցարարների շրջանում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր