00:00:00

Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և սովորում ենք, թե ինչպես ապրել խաղաղության պայմաններում. Ալիև

21:41, 05 հունվար 2026 Աշխարհ

 

 

Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և սովորում ենք, թե ինչպես ապրել խաղաղության պայմաններում։ Այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալ տարին իսկապես կարելի է պատմական համարել, որովհետև հենց 2025 թվականին է ավարտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության մեջ։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։ Ադրբեջանը քաղաքականապես ամրապնդել է իր փայլուն հաղթանակը մարտադաշտում և աշխարհում առաջին տեղում է։ Սա, անշուշտ, մեր անկախության պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկը կլինի, կասեի՝ ամենակարևորներից մեկը։ Այս տեսանկյունից անցած տարին կարելի է համարել շատ հաջողակ և պատմական մեր երկրի և մեր ժողովրդի համար, և ես վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության մեջ:

Ալիևի խոսքով՝ 2025 թվականը կարելի է պատմական տարի համարել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։

«907-րդ բաժինը, որն ընդունվել է հակաադրբեջանական ուժերի և Ամերիկայում հայկական լոբբիի գործունեության արդյունքում, խոչընդոտել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լայնածավալ հարաբերությունների հաստատմանը, սակայն այս սահմանափակումն այլևս գոյություն չունի։ Իհարկե, դրա համար կա երկու հիմնական պատճառ՝ առաջինը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի պաշտոնական ավարտը, և երկրորդ՝ Ամերիկայում իշխանության գլուխ է Թրամփի վարչակազմը։ Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ, և նրա անդամները՝ նախագահի գլխավորությամբ, լավ գիտակցում են Ամերիկայի ազգային շահերը»,-նշել է Ադրբեջանի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր