Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը «խորապես անհանգստացած» է Վենեսուելայում իրադարձությունների թեժացմամբ եւ նրանով, որ ԱՄՆ գործողությունը տագնապալի հետեւանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար։
«Այդ իրադարձությունները վտանգավոր նախադեպ են ստեղծում,- նշվել է գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում։- Գլխավոր քրատուղարը շարունակում է ընդգծել բոլորի կողմից միջազգային իրավունքի, ներառյալ ՄԱԿ Կանոնադրության պահպանման կարեւորությունը։
Նա խորապես անհանգստացած է, որ միջազգային իրավունքի նորմերը չեն պահպանվել»։