Մարմարա ծովում բախվել են ադրբեջանական և թուրքական նավթային լցանավեր:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նախնական տվյալովներով՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ադրբեջանական «Kalbajar» լցանավի խարիսխային շղթան փաթաթվել է «Alatepe» լցանավի պտուտակներին:
Դեպքի վայր է մեկնել Ստամբուլի նավահանգստային տեսչությունը։ Փրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է շղթան հանել, նավը չի վնասվել։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: