00:00:00

Թրամփի և Զելենսկու հանդիպումը երկու ժամով հետաձգվել է

12:03, 28 դեկտեմբեր 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Ֆլորիդայում կայանալիք հանդիպումը երկու ժամով հետաձգվել է, հայտարարել է Սպիտակ տունը։

«Թարմացված ժամանակացույց՝ ժամը 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 21:00-ին), որպեսզի նախագահը մասնակցի Ուկրաինայի նախագահի հետ երկկողմ հանդիպմանը», – հայտարարել է վարչակազմը։

Բանակցությունները նախապես նախատեսված էին ժամը 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 23:00-ին): Միջոցառումը տեղի կունենա Պալմ Բիչում, որտեղ գտնվում են Թրամփի գոլֆի ակումբը և կալվածքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր