00:00:00

Մոսկվայի մոտակայքում խփվել է 23 անօդաչու

21:05, 27 դեկտեմբեր 2025 Աշխարհ

ՀՕՊ ուժերը Մոսկվայի մոտակայքում խփել են Ուկրաինայի ԶՈւ եւս չորս անօդաչու, տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը թելեգրամ-ալիքում։ Նա վերջին անգամ գրոհի հետմղման մասին տեղեկացրել է Մոսկվայի ժամանակով ժամը 18։38-ին։

Երկու խփված դրոնների մասին տեղեկությունը Սոբյանինը հաղորդել է Մոսկվայի ժամանակով ժամը 18։57-ին։

 

Վեց րոպե անց նա տեղեկացրել է եւս երկու ոչնչացված անօդաչուների մասին։ Բեկորների ընկնելու տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Տուժածների կամ գետնի վրա վնասումների մասին Մոսկվայի քաղաքապետը տեղեկություն չի նշել։

«Շերեմետեւո» օդանավակայանը աշխատում է սահմանափակ ռեժիմով։

«Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում եւ բաց չի թողնում ինքնաթիռներ։ Սահմանափակումներն օդանավակայաններում մտցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 17։00-ին, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր