00:00:00

Անկարայից օդ բարձրացած և Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարներից․ ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետը

23:38, 23 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Անկարայից օդ բարձրացած և Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։

Թռիչքից հետո օդանավակայանի մոտակայքում լսվել են պայթյունի ձայներ։

Նշենք, որ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետն ավելի վաղ հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր