Մեր բանակցային թիմն այսօր երեկոյան վերադառնում է ԱՄՆ-ից, և ես առավոտյան կզեկուցեմ Մայամիի հանդիպման արդյունքների մասին, բայց փաստաթղթերի հիմնական փաթեթը պատրաստ է: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է УНИНА-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Ամենը, ինչ կարելի էր անել (խաղաղության ծրագրի) առաջին նախագծերի համար, արդեն իսկ կա։ Ծրագրի 20 կետ կա. գուցե ամեն ինչ կատարյալ չէ, բայց ծրագիրը կա։ Այսօր այս ամենը (անվտանգության երաշխիքների շուրջ զարգացումները) բավականին խոստումնալից է թվում»: