Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը Դամասկոսում հանդիպել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան Շեյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «ակնհայտորեն, քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) Սիրիայի իշխանությունների հետ երկրի պետական ինստիտուտներին ինտեգրվելու հարցի շուրջ ընթացող բանակցություններում էական առաջընթացի չեն ձգտում»։
Նա հավելել է, որ SDF-ն համակարգում է իր որոշ գործողություններն Իսրայելի հետ։ Նա այդ հանգամանքը կազմակերպության պաշտոնական Դամասկոսի հետ ընթացող բանակցություններում «լուրջ խոչընդոտ է անվանել»։