00:00:00

Վ. Սարգսյանի ամենաուժեղ բանակը Ս. Սարգսյանը վերածել է թղթաբանակի. Փաշինյան

16:22, 05 մարտ 2018

Մի առիթով վերջերս խորհրդարանում ասել եմ, որ Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Նկատի ունեմ, որ 2016 թվականին պարզվեց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով, եւ փոխանակ բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելու՝ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անհեթեթ պայմանագրերով էր ապահովել Հայաստանի անվտանգությունը, եւ թե ինչպես դա գործեց, գործնականում տեսանք բոլորս»,-շարունակեց Փաշինյանը։ Վերջինս հիշեցրեց՝  Վազգեն Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ գնաց, եւ դա բացի ՀՀ-ի համար մութ եւ սեւ օր լինելուց նաեւ Սերժ Սարգսյանի ձախողում համարեց։ «Սերժ Սարգսյանը այդ ժամանակահատվածում լինելով Ազգային Անվտանգության նախարար՝ պարտավոր էր ԱԺ պատգամավորների, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխնախագահների անվտանգությունը պահպանել, եւ դա հետեւանք էր, որ Սերժ Սարգսյան իր աշխատանքային պարտականությունները՝ Ազգային Անվտանգության նախարարի կարգավիճակում պատշաճ չի կատարել»,-նկատեց նա։ Փաշինյանը նշեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմում Սերժ Սարգսյանը լինելով գերագույն գլխավոր հրամանատար՝ նախորդ ժամանակաշրջանում իր աշխատանքային պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչը հանգեցրել է հայկական կողմի համար տարածքային կորուստների, որը աննախադեպ էր 1994 թվականի զինադադարի կնքումից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր