00:00:00

«Ելք»-ն այս շաբաթ կորոշի

15:58, 05 մարտ 2018

«Ես ասել եմ, որ երբ սկսվի իշխանափոխության գործընթաց, այն պետք է կատարվի 1 շաբաթվա մեջ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ հնարավոր պայքարի մասին: «Ապրիլի 9-16-ը Սերժ Սարգսյանը ՀՀ պետական կառավարման համակարգում ոչ մի պաշտոն չի ունենալու, առնվազն այդ ժամականաշրջանում… մեր որևէ հնարավոր գործողություն կարող  է հիմնված լինել ժողովրդի կամարտահայտման վրա, եթե դա լինի, այդ պարագայում շատ կարճ ժամանակ է պետք՝ այդ կամարտահայտումն իրականություն դարձնելու համար»,-հավելեց Փաշինյանը: Վերջինս տեղեկացրեց, որ հավանաբար Ազատության հրապարակ գործուղվելու կամ պայքարի այլ մեթոդների մասին այս շաբաթվա ընթացքում «Ելք»-ում որոշումները կկայացվեն: «Բոլոր հարցերի պատասխանը պետք է տրվի, որովետև ժամանակն է դա հուշում»: Պատգամավորը նկատեց՝ ՀՀԿ-ականները չեն էլ հերքում, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Հարցին, թե կկարողանան կարճ ժամանակում մոբիլիզացիա ապահովել, Փաշինյանը պատասխանեց. «Եթե կկարողանանք, կկարողանանք, եթե ոչ, կպարզվի, որ չենք կարող: Ես ասում եմ, որ իշխանության տերը ժողովուրդն է, եթե մենք որոշումների կայացման արդյունքում կունենանք այնպիսի հրապարակ, որ թույլ կտա ասել, որ դա պատվիրակված հրապարակ է՝ ժողովրդի կողմից իշխանափոխության համար, ինձ դա թույլ կտա ասել: Եթե այս խնդիրը չի հուզում հասարակությանը, մենք կարձանագրենք ստատուս քվո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր