00:00:00

Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել Սրբազանների խցում. «Ժողովուրդ»

09:39, 26 նոյեմբեր 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը գրությամբ դիմել է ԱԱԾ մեկուսարանի պետ Ռոբերտ Թամարյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի եւ Միքայել սրբազանի խուց, որպեսզի ձերբակալված սրբազանների հետ կրի կալանքը։ Սակայն «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հաստատության ղեկավար կազմը մերժել է նրա դիմումը։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցվել է չորս քրեական գործ՝ երկու կոռուպցիոն բնույթի, իսկ մյուս երկու գործերը վերաբերում են նրա կողմից հրապարակային հնչեցված արտահայտություններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր