Նավուր գյուղի տարածքում հրդեհները շարունակվում են։ Նավուրի վարչական շրջանի ղեկավար Մհեր նիգոյանը հայտնեց, որ հրդեհի մի մասը հաջողվել է մարել, մյուս մասը դեռ մարում են, աշխատանքներ են տարվում։
«Քիչ առաջ այնտեղ էի, հրդեհը դեռ չի հաջողվել ամբողջությամբ մարել, փրկարար ծառայողները եւ անտառտնտեսության աշխատողները, ինչպես նաեւ բնակիչները ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներին»,–ասաց նա։
Արդեն 4-րդ օրն է՝ Տավուշի եւ Գեղարքունիքի տարբեր հատվածներում հրդեհներ են։