00:00:00

Եթե Զելենսկին չհամաձայնվի խաղաղության ծրագրին, կարող է շարունակել պայքարել իր ողջ ուժով․ Թրամփ

22:41, 22 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Եթե Զելենսկին չհամաձայնվի խաղաղության ծրագրի հետ, կարող է շարունակել պայքարել իր ողջ ուժով։ Այս մասին լրագրողներին հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի մասին:

«Նա (Զելենսկի.-խմբ․) պետք է ընդունի այն (ԱՄՆ պլանը.-խմբ․), իսկ եթե նրան դուր չի գալիս, ապա, գիտեք, նրանք պետք է պարզապես շարունակեն պայքարել»,-նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Նրա խոսքով՝ Զելենսկիին այդ ծրագիրը պետք է դուր գա, քանի որ նրա ձեռքում հաղթաթուղթ չկա։

Ըստ Թրամփի՝ Զելենսկին պետք է մեկ-երկու տարի առաջ խաղաղության գործարք կնքեր:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Կիևը պետք է համաձայնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագրին մինչև նոյեմբերի 27-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր