00:00:00

Ռուսաստանում միգրանտների երեխաների ավելի քան 80 տոկոսը չի կարողացել դպրոց ընդունվել

21:07, 22 նոյեմբեր 2025 Հասարակություն

Միգրանտների երեխաների միայն 19 տոկոսին է հաջողվել ընդունվել ռուսաստանյան դպրոցներ։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռոսօբրնադզորի ղեկավար Անզոր Մուզաևը։

«Երկու պահանջից հետո՝ ներկայացնել փաստաթղթերի փաթեթ և ռուսերենի իմացություն, մոտ 19 տոկոս երեխաներին հաջողվեց ընդունվել դպրոցներ։ Այսինքն՝ նրանց փաստաթղթերը կարգին էին և քննությունը հանձնել էին», — ասել է նա։

Ապրիլի 1-ից օտարերկրյա քաղաքացիների երեխաները ռուսաստանյան դպրոցներ ընդունվելու համար անցնում են ռուսերենի իմացության թեստավորում։ Դրական արդյունքի դեպքում երեխան ընդունվում է կրթական հաստատություն, հակառակ դեպքում՝ նրան առաջարկվում է անցնել լրացուցիչ ուսուցում։ Վերաքննությունը հնարավոր է ոչ շուտ, քան երեք ամսից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր