00:00:00

Ձեզանից յուրաքանչյուրը կարա հիմա գնա ՀԷՑ ու պահանջի իր ամսեկան ծախսի գրաֆիկը, ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել․ Ռոբերտ Կադարյան

15:53, 21 նոյեմբեր 2025 Հասարակություն

Եթե ձեզնից յուրաքանչյուրը բացի իր շենքի մուտքի պատին ամրացված ՀԷՑ արկղը, 95% հավանականությամբ այսպիսի հաշվիչներ է տեսնելու, ինդուկցիոն հաշվիչները արդեն մի քանի տարի է գրեթե չկան: Կասկադ ընկերության կողմից արտադրվող այս հաշվիչները համարվում են 3-րդ սերնդի ինտելեկտուալ հաշվիչներ և յուրաքանչյուր կես ժամը մեկ ուղարկում են ինֆորմացիա կենտրոնական սերվերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանը:

 

«ՔՊ վերջին մանիպուլյացիաներին ու փոքրիկ ստերին պատասխանելով ասեմ, որ այս տարվա հունվար ամսին սերվերի թարմացման ժամանակ տեղի է ունեցել համակարգի խափանում, որից հետո բոլոր բաժանորդային տվյալները վերականգնվել են, 2018-2024թ. բոլոր ամսական և եռամսյակային ինֆորմացիան պահպանված է, միակ բանը որ վերականգնվել է ոչ ամբողջությամբ, դա կես ժամանոց գրաֆիկներն են, որոնք 2024թ. հոկտեմբեր ամսից սկսած են վերականգնվել:

Համաձայնեք եթե դուք ունեք մտահոգություն ձեր հոսանքի ծախսի հետ կապված, հաստատ մի տարի չեք սպասի, հենց նույն ամսվա մեջ կամ մաքսիմումը 2-3 ամսվա ընթացքում դա կբողոքարկեք, որի ընթացակարգային ոչ մի դրույթ չի խախտվել: Ձեզանից յուրաքանչյուրը կարա հիմա գնա ՀԷՑ ու պահանջի իր ամսեկան ծախսի գրաֆիկը (էպիկրիզ), որը ՀԷՑ-ը կտրամադրի 2018թ.-ից սկսած: Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել հարգելի բաժանորդներ և քաղաքացիներ: Պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են»,-գրել է նա:

 

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը երեկ Հ1–ի եթերում հայտարարել էր, որ բաժանորդներին վերաբերող 2018-2024թթ. Տվյալները կորել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր