00:00:00

Արցախի հանձնումը կներեն, տուգանքների համար թշնամի կդառնա․«Հրապարակ»

09:29, 19 նոյեմբեր 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Պետական գերատես­չու­թյուն­ներից տեղեկու­թյուն­ներ ստացանք, որ կառավարու­թյունից հրահանգել են՝ անցնել նախընտրական ռեժիմի:

Այսինքն, փափուկ մարտավարություն կիրառել քաղաքացիների նկատմամբ՝ կլինի հարկային քաղաքականության ոլորտում, տույժ-տուգանքների վճարման եւ այլ վարչարարությունների գծով։

ՆԳՆ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ պարեկներին էլ է ասվել, որ հնարավորինս ներողամիտ լինեն վարորդների խախտումների նկատմամբ եւ տուգանեն խիստ անհրաժեշտ եւ ակնառու դեպքերում, որպեսզի ընտրությունների նախաշեմին սոցիալական դժգոհությունները չաճեն, քանի որ քաղաքացիներից շատերն իրենց կարող են ներել Արցախի հանձնումը, բայց մեծ տուգանքների պատճառով կարող են դառնալ իրենց թշնամին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր