Ամերիկյան Cloudflare ամպային ծառայության խոշոր խափանման պատճառ էր դարձել վնասակար թրաֆիկը կառավարելու համար ավտոմատ կերպով ստեղծված կոնֆիգուրացիայի ֆայլը: Այս մասին Коммерсантъ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ խափանումը տեղի է ունեցել, քանի որ կոնֆիգուրացիայի ֆայլը գերազանցել է սպասվող չափը, ինչն անսարքություն է առաջացրել Cloudflare-ի՝ մի քանի ծառայությունների թրաֆիկը մշակող ծրագրաշարում, պարզաբանել են մամուլի ծառայությունից։
«Պարզաբանենք. ոչ մի ապացույց չկա, որ դա հարձակման կամ վնասակար գործունեության արդյունք է»,- հայտարարել է Cloudflare-ը։
Հաղորդվում է նաև, որ ընկերությունում նշել են, թե որոշ ծառայություններ, հավանաբար, կարճաժամկետ խափանումներ կունենան միջադեպից հետո թրաֆիկի բնական ցատկի պատճառով։ Սակայն Cloudflare-ն ակնկալում է, որ բոլոր ծառայությունները մի քանի ժամվա ընթացքում կվերադառնան բնականոն վիճակի։
Այսօր Cloudflare-ի աշխատանքի խափանման արդյունքում դադարեցվել էր աշխարհի մի շարք կայքերի աշխատանքը: