00:00:00

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում է (տեսանյութ)

11:32, 17 նոյեմբեր 2025 Հասարակություն

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում է։ Հայաստանի հեռու ու մոտ քաղաքների, ինչպես նաև Արցախի և սփյուռքի բազմաթիվ հայրենակիցներ միացել են նախաձեռնությանը, հայտնում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից։

«Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի միջոցով ստեղծվել են անհրաժեշտ մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, կարողանա մասնակցել այս մեգանախագծի իրագործմանը, ինչն արդեն այսօր դարձել է իրականություն։

Բոլոր կամավորները, որպես մասնակցության վկայություն, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին միանալու համար ստանում են անվանական հավաստագիր։

Այսպիսով, նախագիծը միավորող ուժ է դարձել աշխարհի բոլոր հայերի համար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին ունենալ իր ներդրումն այս մեծ գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր