00:00:00

Փաշինյանը նոր բան է մոգոնել․ «Հրապարակ»

09:14, 15 նոյեմբեր 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է ․  Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելում էր բուհեր եւ ներկայացնում իր «Իրական Հայաստանի» տեսլականը` լվանալով ուսանողների եւ դասախոսների ուղեղները: Հիմա նոր բան է մոգոնել․ այցելում է տարբեր համայնքներ, ասենք` Արաբկիր կամ Մալաթիա-Սեբաստիա, եւ տվյալ համայնքում ապրող, տարբեր բուհերում սովորող ուսանողներին եւ աշխատող դասախոսներին են հիմա էլ իրենց համայնքում նրա հետ հանդիպման ուղարկում:

Վերջին նման հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա համայնքում է կայացել, մոտ մեկ ժամ բանախոսել է Փաշինյանը, ապա պատասխանել հարցերին:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր են բարձրացնում ուսանողները, արդյո՞ք սուր, օրախնդիր հարցեր են տալիս վարչապետին, չէ՞ որ ամբողջ աշխարհում ուսանողությունը հասարակության ամենաակտիվ եւ ամենաընդդիմադիր խավն է համարվում: Այդ հավաքներին մասնակցած անձը մեզ ասաց, որ բացառապես հարցեր են տալիս բուհական կրթությունից, քննություններից, ոչ մի քաղաքական հարց չի հնչում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր