00:00:00

Սերժ Սարգսյանին նախագահ է «պրիզնատ» գալիս․ «Հրապարակ»

08:54, 14 նոյեմբեր 2025 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը, որ մանդատը ստացել է Դավիթ Առուշանյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո եւ հայտնի է ընդդիմությանն առանց «կոմպլեքսի» քլնգելու գրառումներով ու հայտարարություններով, երեկ ինքն է արժանացել թիմակիցների քննադատություններին։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում ոմանք զայրացել են բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նրա ունեցած ելույթից, որի մեծ մասը նվիրված էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ ՔՊ-ում խուսափում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին «նախագահ» բառով դիմելուց, քանի որ «նրանք չեն ընտրվել, ուզուրպացրել են ժողովրդի քվեն» եւ այլն, իսկ նորաթուխ պատգամավորը Սերժ Սարգսյանի հասցեին վատ-վատ բաներ ասելիս առանձնակի առոգանությամբ կրկնում էր «նախագահ» բառը, ինչը զայրացրել է ՔՊ-ականներին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր