00:00:00

Ապահովագրություն. առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել

17:07, 08 նոյեմբեր 2025 Առողջություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՛՛Ապահովագրություն՛՛ վերտառությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև.
 
՛՛2026թ-ից համակարգին կմիանան 200.000 + աշխատավարձ ստացող քաղաքացիները:
Փաթեթի արժեքը տարեկան` 129.600 դրամ:
Վճարման ձևը`ամսական:
2026թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը`
 
ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`
5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:
2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 6000 դրամ:
 
բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`
7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը:
 
2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:
Այսինքն, մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը:
 
գ) 1մլն. դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա `
 
2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:
 
Ինչպես միշտ, թողեք հարցերը ներքևում. ուշ երեկոյան ու կիրակի կպատասխանեմ՛՛:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր