Շաբաթ օրը շերիֆը հայտնել է, որ Հյուսիսային Կարոլինայի հարավ-արեւելքում հանգստյան օրերին տեղի ունեցած մեծ երեկույթի ժամանակ կրակոցների հետեւանքով երկու մարդ սպանվել է, մի քանիսը ծանր վիրավորվել են, փոխանցել է Associated Press-ը։
Ռոբսոն օկրուգի շերիֆ Բերնիս Ուիլքինսի գրասենյակը հայտնել է, որ 13 մարդ վիրավորվել է։
Շաբաթ վաղ առավոտյան նա հայտնել է, որ սպանությունների հետաքննման բաժնի քննիչները եւ այլ անձինք գտնվել են երեկույթի վայրում՝ Հարավային Կարոլինայի սահմանին մոտ գտնվող գյուղական վայրում։
Ուիլքինսի գրասենյակը հայտնել է, որ իրավապահ մարմինների ժամանումից առաջ դեպքի վայրից հեռացել է ավելի քան 150 մարդ, խնդրվել է միջադեպի մասին տեղեկություններ ունեցող կամ դեպքի վայրում գտնվող անձանց կապվել շերիֆի քննիչների հետ։
Հրաձգության մասին լրացուցիչ տեղեկություններ, այդ թվում՝ զոհվածների եւ վիրավորների անունները, շաբաթ օրը չեն հրապարակվել։ Ձերբակալությունների մասին հայտարարություն չի արվել։