00:00:00

Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը

10:41, 06 հոկտեմբեր 2026 Պատահարներ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20։52-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Օհանջանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ առկա է հրդեհի տարածման վտանգ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ագարակի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին, մարվել՝ հոկտեմբերի 6-ին ժամը 00։38-ին։ Այրվել են երկհարկանի տան տանիքը և երկրորդ հարկը (ընդհանուր մոտ 200 քմ)։

 

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարևան տներ և այրվող տան առաջին հարկ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր