00:00:00

Հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն․ ՀՀ երրորդ նախագահ

14:08, 22 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանությունների ձեռնարկած հակաեկեղեցական արշավին։

«Այս ռեժիմի ներկայացուցիչները ո՛չ սրբություն ունեն, ո՛չ բարոյականություն, ոչ էլ արժանապատվություն»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ, կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու  հանձնարարականները։

«Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետին՝ վստահ եմ, որ նա հաստատակամ է, բոլոր պարագաներում բարեխղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։

Բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ ՀՀԿ- ն կագնած է Հայ Առաքելական Եկեղեցու, Վեհափառ Հայրապետի կողքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր