00:00:00

Շահան Սրբազանը Փաշինյանին իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ և շեշտել պետություն–եկեղեցի համագործակցության կարևորությունը

18:45, 16 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Շահան Սրբազանը Արամ Առաջինի ընտրությամբ և գահակալությամբ հատուկ նկարազարդ հատորյակ է հանձնել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին, արտաքին գործերի նախարարին և ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Առաջիկա օրերին կփոխանցի նաև Գարեգին Երկրորդին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ 

Այսօր երեկոյան Շահան Սրբազանը նաև այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպումն առիթ է հանդիսացել, որ Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ և շեշտել պետություն–եկեղեցի համագործակցության կարևորությունը։ Միաժամանակ նա արծարծել է հգևորականների ձերբակալության հարցը և այդ առնչությամբ անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»,– հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր