00:00:00

Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց

12:42, 16 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Բագրատ սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Նա այսօր մասնակցում դատական նիստին։ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղեկանք է ստացվել, որ հոկտեմբերի 13-ին Տիգրան Գալստյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, հիմա շարունակում է մնալ բուժհաստատությունում։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը չցանկացավ հայտնել ախտորոշումը, որով նա տեղափոխվել է ԲԿ։ Պաշտպանն ընդգծեց՝ իր պաշտպանյալի բուժումը շարունակվում է, սակայն նրա առողջական վիճակն այնպիսին չէր, որ չէր կարող մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել նրա համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր