00:00:00

Հարավային Կովկասում մնայուն խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել․ Ֆիդան

13:56, 07 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցել է է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովին։ Ի թիվս այլ հարցերի՝ Ֆիդանն անդրադարձել է սույն թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայանգրին, հայտնում է Ermenihaber.am-ը։

 

Ֆիդանը նշել է, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել: Շեշտել է, որ իրենք ողջունում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը։

 

Նաև նշել է, որ տարածաշրջանում նոր տրանսպորտային կապուղիների և հաղորդակցական ուղիների բացման հարցում ձեռք բերված թափը կնպաստի պատմական «Մետաքսի ճանապարհի» վերակենդանացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր