00:00:00

Էրդողանը մեկնում է Ադրբեջան

14:35, 06 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով հոկտեմբերի 7-ին կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) 12-րդ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Վերջինս մասնավորապես նշել է, որ Գաբալայում կայանալիք «Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովի շրջանակներում կվերանայվի «ԹՊԿ»-ի ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդման և կազմակերպության շրջանակներում համագործակցության խորացմանն ուղղված ջանքերը։ Նախատեսվում է, որ կընդունվեն տարբեր փաստաթղթեր և որոշումներ, այդ թվում՝ Գաբալայի հռչակագիրը։

Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է, որ Էրդողանը հանդիպումներ կունենա մասնակից երկրների ղեկավարների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր