00:00:00

Ստամբուլի հայկական որբանոցի վերակառուցումը դադարեցվել է

22:34, 03 հոկտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական որբանոցի (Kamp Armen) վերակառուցման աշխատանքները կիսատ են մնացել, գրում է ermenihaber.am-ը:

Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու դպրոցի և հիմնադրամի հոգևոր առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն հայտնում է, որ վերակառուցումը կիսատ է մնացել ֆինանսական դժվարությունների պատճառով։

Ըստ նրա՝ հիմնական աջակիցներից մեկի՝ ԱՄՆ-ում գործող բարեգործական կազմակերպության ղեկավար Զավեն Հաջըյանի մահից հետո ֆինանսական աջակցությունը դադարել էր, ինչի հետևանքով էլ հենց դադարեցվել էին շինաշխատանքները:

Հիշեցնենք, որ «Kamp Armen»-ի կառուցման աշխատանքները սկսվել էին 1962-ին և տևել 5 տարի: Դրանցում ներգրավված են եղել նաև 8-12 տարեկան 30 երեխա: Այդ որբանոցում 6 տարեկանից ի վեր իր մանկությունն է անցկացրել նաև Թուրքիայում մինչ օրս գործող միակ հայկական շաբաթաթերթի՝ «Ակոս»-ի հիմնադիր և խմբագրապես Հրանտ Դինքը: Վերջինս այնտեղ անցկացրել է 20 տարի:

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր