Մադագասկարում բողոքի ակցիաները շարունակվում են, պատճառը ջրի և էլեկտրաէներգիայի պակասն է:
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ ակցիաների ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել:
Քաղաքացիները պահանջում են նախագահի հրաժարականը, թեև ավելի վաղ հայտարարվել էր կառավարության լուծարման մասին: Նախագահը ներողություն է խնդրել ժողովրդից, խոստացել երիտասարդների հետ երկխոսության պայմաններ ստեղծել:
Անտանանարիվուում և այլ բնակավայրերում ցույցերը են սկսվել սեպտեմբերի 25-ին։ Ակցիայի մասնակիցները բողոքում են էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների և ջրի պակասի դեմ։