00:00:00

Գևորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանն ու Սերգեյ Բագրատյանը կպատասխանեն քաղաքացիների հարցերին

19:23, 01 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը և նույն հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ տնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության, ձեռներեցության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
 
՛՛Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ։
 
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Հայաստանի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով, ինչպես նաև Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջով և Առաջինի լրատվական ալիքով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր