00:00:00

Թրամփը սպառնում է չափանիշներին չհամապատասխանող գեներալներին և ծովակալներին ազատել աշխատանքից

23:14, 30 սեպտեմբեր 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ղեկավարության այն անդամները, որոնք չեն համապատասխանում չափանիշներին, կազատվեն աշխատանքից։ Թրամփը նման հայտարարություն է արել լրագրողների հետ զրույցում՝ Վիրջինիա նահանգի Քուանտիկո քաղաքում տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բազա մեկնելուց առաջ։

«Մենք հրաշալի մարդիկ ունենք։ Մենք այնտեղ իսկական մարտիկներ ունենք։ Իսկ երբ նրանք իրենց լավագույնս չեն դրսևորում, երբ չենք համարում, որ նրանք մեր մարտիկներն են, գիտե՞ք ինչ է պատահում։ Մենք ասում ենք, որ նրանց ազատված են աշխատանքից, ասում ենք նրանց՝ հեռացե՛ք»,- հայտարարել է Թրամփը։


«Ես հանդիպելու եմ գեներալների և ծովակալների, առաջնորդների հետ։ Եվ եթե ինձ որևէ մեկը դուր չգա, անհապաղ նրանց կազատեմ աշխատանքից»,- հայտարարել է Թրամփը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր