Մահացել է դերասան Գենադի Նիլովը, որը խաղացել է «Երեք գումարած երկու» ֆիլմում: Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Նիկա Ստրիժակը:
Նա նշել է, որ Նիլովը մահացել է երեկ` 89-ամյակից երկու օր առաջ։ Նա հայտնի է «Երեք գումարած երկու» ֆիլմում տեխնիկական գիտությունների դոկտոր Սունդուկովի դերով։
Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Սանկտ Պետերբուրգում: