00:00:00

Լեբեդևը վստահություն է հայտնել, որ Հայաստանը չի դադարեցնի մասնակցությունն ԱՊՀ–ին

22:30, 29 սեպտեմբեր 2025 Աշխարհ

 

 

ԱՊՀ-ի՝ Անկախ պետությունների համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի հեռավար մասնակցության կապակցությամբ հայտարարել է, որ մտավախություն չկա, որ կառույցին անդամակցող որևէ երկիր ցանկանում է դադարեցնել իր ակտիվությունը:
 
Լրագրողների հետ զրույցում Լեբեդևը, մասնավորապես, ասել է. «Հայաստանի ներկայացուցիչ, փոխվարչապետ Գրիգորյանը ելույթ է ունեցել տեսակապի ձևաչափով, բայց գործնական խոսքով։ Մենք ոչ մի կասկած չունենք, որ որևէ անդամ պետություն ցանկանում է դադարեցնել ԱՊՀ–ի շրջանակներում իր գործունեությունը։ Բոլոր ելույթ ունեցողները խոսել են կազմակերպության պահպանման կարևորության, տնտեսական համագործակցության՝ որպես մեր փոխգործակցության գերակա ուղղության մասին»։
Նրա խոսքով՝ Հայաստանը հավանություն է տվել օրակարգային փաստաթղթերի մեծ մասին։
 
Նշենք, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Բելառուսի մայրաքաղաքում կայացած նիստում հաստատել են 25 փաստաթուղթ, որոնք անհրաժեշտ են համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի ընդլայնմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր