Ուկրաինան նույնիսկ հանուն խաղաղության հաստատման չի կարող հրաժարվել օկուպացված տարածքներից, դրանք ճանաչել որպես ռուսական տարածք: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ճշտող հարցին, թե արդյոք Ուկրաինան, առանց այդ տարածքները դե յուրե ճանաչելու, պատրա՞ստ է ընդունել, որ իր և Ռուսաստանի միջև փաստացի սահմանը կտարբերվի միջազգայնորեն ճանաչված սահմաններից, Զելենսկին պատասխանել է. «Եթե մենք նայենք այսօրվա իրավիճակին և վաղը լինի հրադադար, և բոլորը հասկանան, որ մենք ուժ չունենք այդ տարածքները վերադարձնելու, ապա մենք պատրաստ ենք խոսել դրա մասին»։
Նա նշել է նաև, որ ապագայում Կիևը ձգտելու է տարածքների վերադարձին «դիվանագիտական միջոցներով, այլ ոչ թե ուժով»։
«Եվ ես կարծում եմ, որ սա լավ փոխզիջում է բոլորի համար»,-հավելել է նա: