Ռուսաստանը խոշոր ռազմական գերտերություն է։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, սակայն նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունն այժմ սարսափելի վիճակում է, այն փլուզվում է
Թրամփը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին խոսելիս նշել է. «Դեռ վաղ է պատասխանել այդ հարցին»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մեծ հարգանքով են վերաբերվում այն պայքարին, որը տանում է Ուկրաինան։