00:00:00

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման. Զելենսկի

21:23, 20 սեպտեմբեր 2025 Աշխարհ

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։

«Ռուստեմ Ումերովը Մեդինսկու հետ խոսել է փոխանակման մասին. նրանք կապի մեջ են։ Մենք ուզում ենք 1000 մարդ ստանալ և աշխատում ենք ցուցակի վրա», - ասել է նա։

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև հանդիպման վերաբերյալ Զելենսկին նշել է, որ այս պահին այդ հարցում «որևէ առաջընթաց չկա»։

«Մենք կարող ենք նրանց հետ հանդիպել թեկուզ վաղը, եթե ուզում ենք պարզապես խոսել։ Բայց մեզ արդյունք է պետք։ Մենք կարդացել ենք նրանց բոլոր հուշագրերը, մենք նրանց լավ գիտենք։ Եվ նրանք են մերը կարդացել, նրանք դրանք շատ լավ են ուսումնասիրել։ Նրանք գիտեն, թե ինչ են ուզում և մենք էլ գիտենք, թե ինչ ենք ուզում», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ ռուսները «այժմ փորձում են ձգձգել բանակցությունները բոլոր հնարավոր միջոցներով և չեն ցանկանում, որ պատերազմն ավարտվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր