Ամերիկացի ներկայացուցիչները չեն հրավիրվել Ռուսաստան՝ հետևելու «Արևմուտք-2025» զորավարժություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ո՛չ, նրանք չեն հրավիրվել: Դա Բելառուսի հետ համատեղ զորավարժություն է։ Տվյալ դեպքում հրավերի հարցը քննարկվել է մեր դաշնակից բելառուսների ու մեր բարեկամների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Զորավարժությունների այն հատվածին, որն անցկացվել է Բելառուսում, հետևել են 23 երկրի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկու անդամների՝ Թուրքիայի և Հունգարիայի ներկայացուցիչները, նաև ամերիկացի երկու սպա: