00:00:00

Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը

17:27, 16 սեպտեմբեր 2025 Աշխարհ

Եվրոպական հանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, ինչպես նաև այդ երկրի հետ անայցագիր ռեժիմի չեղարկման հնարավորությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը:

 

 

 

«Մեր անցկացրած քննարկումների ընթացքում քննության են առնվել նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև անայցագիր ռեժիմի դադարեցում և այլ միջոցներ: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն ասվել է, մենք ամբողջությամբ իջեցրել ենք մեր քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել ենք Վրաստանի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը և մեծացրել ենք մեր աջակցությունը քաղաքացիական հասարակությանը», - ասել է նա:

 

 

 

Վրաստանը ԵՄ-ի դժգոհությունն առաջացրել է 2024 թ. նոյեմբերի 28-ի մեկնարկած բողոքի ցույցերը ճնշելու պատճառով։ Ցույցերի առիթ էր դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջն օրակարգում չներառել Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր