00:00:00

Թբիլիսիում անցկացվում է «Պաշտպանենք առանց վիզային ռեժիմը» խորագրով հանրահավաք

22:31, 13 սեպտեմբեր 2025 Աշխարհ

Թբիլիսիում անցկացվում է հանրահավաք։ Մասնակիցները հավաքվել են Թբիլիսիի պետական համալսարանի դիմաց, իսկ այժմ շարժվում են Ռուսթավելու պողոտայով՝ դեպի օրենսդիր մարմնի շենք։

Հանրահավաքի կարգախոսներն են՝ «Ոչ՝ ռուսական ռեժիմին», «Պաշտպանենք առանց վիզային ռեժիմը»։

Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են տարբեր թեմաներով պաստառներ, ինչպես նաև Վրաստանի և Եվրոպական միության դրոշներ։

Ցուցարարները նաև այցելել են Կախա Կալաձեի նախընտրական շտաբ։ Նրանք վանկարկումներ են հնչեցրել։

Հանրահավաքին մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նրանք, ովքեր բոյկոտում են հոկտեմբերի 4-ի ընտրությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր