00:00:00

Մենք արդար պատերազմ ենք մղում․ Պուտին

18:37, 13 սեպտեմբեր 2025 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է՝ իրենք «արդար պատերազմ» են մղում Ուկրաինայի դեմ։

Պուտինը հայտարարությունն արել է Մոսկվայի օրվա առթիվ մայրաքաղաքի բնակիչներին հղած իր ուղերձում՝ նրանց շնորհակալություն հայտնելով, որ պատրաստակամ են մարտնչել՝ հանուն հայրենիքի։

«Ռուսաստանն արդար պատերազմ է մղում, և ես ուզում եմ երախտագիտություն հայտնել Մոսկվայի բնակիչներին՝ մեր վարած արդար, իրավացի պատերազմում նրանց ունեցած ներդրման համար, հանուն հայրենիքի մարտնչելու, պայքարելու, աշխատելու  նրանց պատրաստակամության համար»,- մասնավորապես, ասել է Պուտինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր