00:00:00

Հարավային Սուդանի փոխնախագահը մեղադրվում է սպшնության, դավաճանությщն և մարդկության դեմ հшնցագործությունների մեջ

23:32, 11 սեպտեմբեր 2025 Աշխարհ

Հարավային Սուդանի փոխնախագահ Ռիեկ Մաչարը մեղադրվում է սպանության, դավաճանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ ռազմական բազայի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 զինվոր, հինգշաբթի հայտարարել է արդարադատության նախարարը, հաղորդում է AFP-ն։

 

Նախագահ Սալվա Կիիրի և նրա առաջին փոխնախագահ Մաչարի միջև իշխանության բաժանման փխրուն համաձայնագիրը ամիսներ շարունակ խաթարվել է աշխարհի ամենանոր երկրում։ Մարտի սկզբին Մաչարի «Սպիտակ բանակ» անվամբ հայտնի էթնիկ նուեր համայնքի աշխարհազորայինները հարձակվել են երկրի հյուսիսարևելյան Վերին Նեղոս նահանգի Նասիր շրջանի ռազմական բազայի վրա։

Կառավարությունը պնդում է, որ պատասխանատվությունը Մաչարի վրա էր, և այժմ նրան ու ևս 20 անձի մեղադրում է սպանության, դավադրության, ահաբեկչության, դավաճանության, հանրային սեփականության ոչնչացման և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։

«Այս հանցագործություններն ուղեկցվել են Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներով, մասնավորապես՝ դիակների պղծում, քաղաքացիական անձանց թիրախավորում և մարդասիրական աշխատողների վրա հարձակումներ»,- ըստ Ջուբայում լրագրողներին տրամադրված հայտարարության՝ ասել է արդարադատության նախարար Ջոզեֆ Գենգ Ակեչը: Սպիտակ բանակը Նասիր ռազմական բազան գրավել է մարտի 3-ից 7-ը: Մի քանի բարձրաստիճան սպաներ, որոնց թվում՝ գեներալ, զոհվել են, իսկ ՄԱԿ-ի ուղղաթիռը կրակի տակ է ընկել բազայում գտնվող զինվորներին փրկելու փորձի ժամանակ, որի հետևանքով զոհվել է օդաչուն։

Հարավային Սուդանը Սուդանից անկախացել է 2011 թվականին, բայց շուտով ներքաշվել է Կիիրի և Մաչարի միջև տեղի ունեցած ավերիչ հնգամյա քաղաքացիական պատերազմի մեջ, որի հետևանքով զոհվել է մոտ 400,000 մարդ։

Պատերազմն ավարտվել է 2018 թվականին իշխանության բաժանման համաձայնագրով, սակայն ժողովրդավարական անցում ապահովելու միջազգային ջանքերը ձախողվել են։

2024 թվականի դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կրկին հետաձգվել են երկու տարով: Հարավային Սուդանը պարբերականների վերնագրերում հայտնվել է նաև այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հուլիսին երկիր արտաքսեց ութ դատապարտված հանցագործի, որոնցից միայն մեկն էր Հարավային Սուդանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր