00:00:00

Արգենտինայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ

21:13, 08 սեպտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Մոսկվայում Արգենտինայի դեսպան Ֆերեր Վիեյրան սեպտեմբերի 8-ին կանչվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԱԳՆ-ում դեսպանին տեղեկացրել են, որ Մոսկվահում ուշադրությամբ հետևում են Արգենտինայում քաղաքական իրավիճակը անկայունացնելու նպատակով նախագահական պալատում հեռախոսազրույցների գաղտնալսմանը Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ ներգրավվածության մասին Արգենտինայի անվտանգության նախարար Բուլռիչի հրապարակային հայտարարություններին:

Բացի դրանից՝ Արգենտինայի դեսպանին տեղեկացվել է, որ ռուսական կողմը վճռականորեն մերժում է Արգենտինայի կառավարության անդամի վերոնշյալ մեղադրանքները. ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրանք որևէ ապացույց չեն պարունակում և, հետևաբար, անհիմն են և մերկապարանոց:

Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության և Արգենտինայի Հանրապետության միջև գործում է քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին վավեր պայմանագիր, որը նախատեսում է երկու պետությունների համապատասխան կառույցների միջև համապատասխան փոխգործակցության ընթացակարգ:

«Արգենտինացի պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունները չեն նպաստում մեր երկրների միջև գոյություն ունեցող կառուցողական բարեկամական հարաբերությունների պահպանմանը: Մոսկվայում ափսոսում են, որ Բուենոս Այրեսը պատրաստակամություն չի ցուցաբերում շարժվել իրենց առաջադեմ զարգացման ճանապարհով»,-ասված է հայտարարության մեջ:

Ընդգծվել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունում ակնկալում են արգենտինական կողմից հնարավորինս շուտ ստանալ համապարփակ պաշտոնական բացատրություններ նախարար Բուլռիչի անընդունելի հայտարարությունների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր