00:00:00

Բողոքի ցույցեր Նեպալում. կա 14 զոհ

20:39, 08 սեպտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Նեպալում կառավարությունն արգելել է սոցիալական ցանցերը, ինչի կապակցությամբ մայրաքաղաք Կատմանդուում բողոքի ակցիա է անցկացվել, տեղեկացնում է Nepal News-ը:

Նշվում է, որ կառավարության որոշման դեմ ցույցի ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, որոնց հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել:

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ Կատմանդուի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Z սերնդի հեղափոխություն» խորագրով բողոքի ցույց, որին մասնակցել են հազարավոր ցուցարարներ: Նրանք դեմ են հանդես եկել կառավարության կողմից անցյալ շաբաթ հայտարարված որոշման դեմ, որով երկրում սահմանափակվում է սոցիալական ցանցերի և մեսենջերների, այդ թվում՝ Facebook-ի, Instagram-ի, X-ի, WhatsApp-ի, YouTube-ի աշխատանքը: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել վերջ դնել կոռուպցիային։

Ցուցարարները ճեղքել են արգելափակոցները և փորձել են մտնել խորհրդարանի շենք: Ոստիկանությունը ուժի է դիմել, այդ թվում՝ գործի դրել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտներ։

Իշխանությունները պարետային ժամ են սահմանել խորհրդարանի շրջակայքում և մայրաքաղաքի այլ կարևոր վայրերում: Կատմանդուից բացի, սոցցանցերի արգելքի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Նեպալի մի քանի խոշոր քաղաքներում:

Ինչպես հաղորդվում է՝ այս որոշումը կայացվել է Գերագույն դատարանի հրահանգին համապատասխան, որը կառավարությանը կարգադրել է ապահովել բոլոր առցանց հարթակների ու սոցիալական ցանցերի պաշտոնական գրանցումը, որպեսզի ապահովվի անցանկալի բովանդակության մոնիթորինգի հնարավորությունը: Հարթակների հասանելիությունն արգելափակվել է այն բանից հետո, երբ դրանցից ոչ մեկը գրանցման հայտ չի ներկայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր