00:00:00

Լավրենտ, դու գիտես՝ որքան եմ քեզնով հպարտանում, մաղթում եմ՝ չհուսահատվես ոչ մի դժվարությունից. Արթուր Սարգսյանը ՔԿՀ-ից շնորհավորել է որդու 15-ամյակը

07:03, 08 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Այսօր ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Արթուր Սարգսյանի որդու՝ Լավրենտի ծննդյան տարեդարձն է։ Արթուր Սարգսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է նրա 15-ամյակը։

«Շնորհավոր տարեդարձդ, Լավրենտս, տղես.

15 տարի առաջ, երբ ծնվեցիր, որոշեցինք, որ դու պետք է լինես հորս՝ անվանի շինարար, հասարակական գործիչ, Սիսիանի նախկին քաղաքապետ՝ Լավրենտ Սարգսյանի անվանակիցը: Այդ պահին գիտակցում էի, որ մեծ պատասխանատվություն եմ քեզ փոխանցում: Մյուս կողմից վստահ էի, դու ցանկացած դժվարություն պատվով հաղթահարող տեսակ ես լինելու:

Լավրենտ՝ դու գիտես, որքան եմ քեզնով հպարտանում, քո արդեն ձևավորված տեսակով, գիտելիքներով՝ միշտ մարդասեր, բոլորին միշտ լավը կամեցող, Հայրենիքդ ամենից շատ սիրող իմ զավակ: Տեսակդ անհնար է փոխել, գիտեմ: Քեզ մաղթում եմ չհուսահատվես ոչ մի դժվարությունից, ուժեղ լինես միշտ, ապրես իբրև արժանապատիվ հայորդի, Սիսիանի մեր գերդաստանի թասիբով հետևորդ ու ապրես մեր երազած Հայրենիքում:

Ծնունդդ շնորհավոր, 15 տարեկան իմ ընկեր», - Վարդաշեն ՔԿՀ-ից գրել է Արթուր Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր