Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը կհանդիպեն Հայաստանում, այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան։
Հիշեցնենք, որ CNNturk-ը հայտնել էր, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Ալիջան/Մարգարա անցակետով կմեկնի Հայաստան հաջորդ շաբաթվա սկզբին: Միջկառավարական պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ։