00:00:00

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստվում են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

15:03, 06 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Եվրոպացի պաշտոնյաների մի խումբ սեպտեմբերի 8-ին կայցելի ԱՄՆ, որպեսզի ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման տարբեր ձևեր կիրառելու հարցը, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Դոնալդ Թրամփն իր հերթին պլանավորել էր ամռանը պատժամիջոցներ կիրառել, եթե խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի, սակայն նա դա չարեց և փոխարենը օգոստոսի 15-ին Ալյասկայում գագաթնաժողով անցկացրեց Վլադիմիր Պուտինի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր